Մարքեթինգի գործակալկոնտենտ և մարքեթինգ, նաև Ձեր անձնական օգնականը
Ձեր Instagram-ի անունը, օր.՝ @skyclub_armenia, կամ կայքի հղումը։
☾
24/7ցանկացած լեզվով
Հաղորդագրություններ✓ բոլորին պատասխանված է
Instagram · 23:14
Barev, nver kart uneq?
✓ պատասխան՝ 8 վ-ում
Facebook · 01:52
Здравствуйте, можно на субботу?
✓ պատասխան՝ 8 վ-ում
Telegram · 08:30
Hi! Do you have a menu in English?
✓ պատասխան՝ 8 վ-ում
Այսօրվա փոստը պատրաստ է✓ Հաստատել
Ձեր թիմը՝ երկու մասնագետ, որոնց անունը Դուք եք ընտրում
Թիմը կազմելիս Դուք յուրաքանչյուրին անուն եք տալիս և ընտրում՝ կին է, թե տղամարդ։ Երկուսն էլ AI են, ունեն մեկ ընդհանուր հիշողություն և սովորում են Ձեզնից։
ԱրփիՀաճախորդների գործակալ
✎ Անունն ու սեռը Դուք եք ընտրում՝ թիմը կազմելիս
Հաճախորդների սպասարկում + վաճառք
✓Պատասխանում է Instagram-ում, Facebook-ում, Telegram-ում և կայքում՝ 24/7, ցանկացած լեզվով
✓Զրույցը հասցնում է ամրագրման կամ վաճառքի
✓Եթե հաճախորդը դեռ պատրաստ չէ, պահում է կոնտակտը
✓Նախ հարցնում է Ձեզ, հետո խոստանում
ԱրամՄարքեթինգի գործակալ
✎ Անունն ու սեռը Դուք եք ընտրում՝ թիմը կազմելիս
Կոնտենտ և մարքեթինգ + Ձեր անձնական օգնականը
✓Ամեն օր Telegram-ով հարցնում է՝ ինչ կա նոր, ինչն է Ձեզ ոգեշնչում, խնդրում է լուսանկար կամ տեսանյութ
✓Հետևում է Ձեր ընտրած ընկերություններին և պատմում, թե ինչ են հրապարակում ու առաջարկում
✓Ամեն օր փոստ է գրում՝ Ձեր գաղափարներից, հաճախորդների հարցերից և շուկայից
✓Ինչը հրապարակել՝ Դուք եք որոշում․ ամեն երկուշաբթի տեսնում եք, քանի փոստ է գրվել և քանիսն է հրապարակվել
Առաջին ամիսն անվճար է երկուսի համար, հետո՝ ամսական 12 000 ֏ (մեկը՝ 8 000 ֏)
Իրական թվեր Zarg-ի բիզնեսներից
Վերջին 30 օրը
8 վ
Արփին պատասխանում է վայրկյանների ընթացքում։ Թիմից մարդը՝ մոտ 2 րոպեում։
Արփի8 վԹիմը~2 րոպե
6-ից 1-ը
հաղորդագրություն գալիս է 21:00-ից 09:00, և դրանց էլ է պատասխանվում։
0006121824
գիշեր 21–09ցերեկ
10-ից 9-ին
հաղորդագրությանը պատասխանում է Արփին՝ առանց Ձեր թիմի։
Արփի 90%Թիմը 8%Առանց պատասխանի 2%
Ինչպես է աշխատում
Barev, nver kart uneq?
Այո 🎁 Տանդեմ թռիչքը 45 000 ֏ է։
✓ 8 s
1
Հաճախորդը գրում է
Արփին պատասխանում է վայրկյանների ընթացքում՝ հաճախորդի լեզվով և Ձեր տված տեղեկություններից։ Ամրագրումները գալիս են Ձեզ Telegram-ով։
✈ Հարց Ձեզ · TelegramԵրեխայի հետ կարելի՞ է գալ։
ԱյոՈչ
✓Հիշեցի, հաջորդին ինքս կպատասխանեմ
2
Չգիտի՞ պատասխանը
Մեկ անգամ հարցնում է Ձեզ Telegram-ով, երբեք չի կռահում և հիշում է Ձեր պատասխանը հաջորդ բոլոր հաճախորդների համար։
✈ Արամ · TelegramԻ՞նչ նոր կա այսօր։ Ուղարկեք լուսանկար այսօրվա թռիչքներից։
📷 ԼուսանկարԲաց թողնել
👀 Հետևում եմ 3 ընկերության՝ Ձեզ համար
3
Ամեն օր՝ Ձեզ հետ
Արամը Telegram-ով Ձեզ մեկ հարց է տալիս՝ ինչ կա նոր, ինչն է Ձեզ ոգեշնչում, խնդրում է լուսանկար կամ տեսանյութ։ Եվ հետևում է այն ընկերություններին, որոնք Դուք եք ընտրել։
Այսօրվա փոստը✓ Հաստատել
4
Ամեն օր՝ նոր փոստ
Ձեր գաղափարից, հաճախորդների հարցերից և շուկայից Արամը գրում է օրվա փոստը։ Հրապարակել, թե ոչ՝ Դուք եք որոշում։ Ամեն երկուշաբթի տեսնում եք, քանի փոստ է գրվել և քանիսն է հրապարակվել։
Մեկ զրույց, երկու արդյունք
Ինչ է տեսնում հաճախորդը, և ինչ եք ստանում Դուք։
Օրինակ
Հաճախորդը տեսնում է
Barev, nver kart uneq? Inch arji?
Բարև Ձեզ 😊 Այո՛, նվեր քարտը կարող եք գնել առցանց՝ մեր կայքում, և այն անմիջապես կհասնի էլ. փոստով։ 10 րոպեանոց տանդեմ թռիչքը 45 000 ֏ է։ Ֆիզիկական քարտ եք ուզում՝ Երևանում կառաքենք 1 000 ֏-ով։
Արփի · AI
Fizikakan@, urbat, mamayis tsnndyan hamar
Ինչ հրաշալի նվեր 🎁 Փոխանցեցի թիմին ուրբաթ օրվա առաքման համար, շուտով կհաստատեն։
skyclub_armenia Այս ամսվա ամենահաճախ հարցը՝ նվեր քարտ ունե՞ք։ Այո՛ 🎁 Գնեք առցանց մեր կայքում, և քարտը կհասնի էլ. փոստով։ Ուզու՞մ եք ձեռքով նվիրել. ֆիզիկական քարտը կառաքենք Երևանում։ Տանդեմ թռիչքը՝ 45 000 ֏-ից։
#պարապլան #նվեր #Հայաստան
Ինչու է ամեն շաբաթ ավելի լավ աշխատում
Նախ հարցնում է, հետո խոստանում
Երբ վստահ չէ, մեկ անգամ հարցնում է Ձեզ (օրական առավելագույնը մեկ հարց) և երբեք չի հորինում գներ կամ խոստումներ։
Սովորում է Ձեզնից և Ձեր թիմից
Ձեր պատասխաններից, թիմի գրածից և ամրագրմամբ ավարտված զրույցներից։ Դուք տեսնում և ուղղում եք այն ամենը, ինչ գիտի։
Փոստեր՝ Ձեր իրական հաճախորդներից
Նույն գիտելիքը, որով պատասխանում է հաճախորդներին, գրում է նաև Ձեր փոստերը։ Ոչ թե շաբլոն։
Մեկ թիմ՝ երկու գործի համար։ Հաճախորդներ և վաճառք, կոնտենտ և մարքեթինգ՝ մեկ գնով։
Անվճար ամիսը սկսվում է այն օրը, երբ Ձեր թիմը սկսում է աշխատել՝ Արփին Ձեր զրույցներում, Արամը Ձեր Telegram-ում։ Քարտ պետք չէ։ Երբ ամիսն ավարտվի, Դուք եք որոշում՝ շարունակել ամսական 12 000 ֏-ով, թե ոչ։ Ավտոմատ ոչինչ չի գանձվում։
Նախ կտեսնեք, թե ինչպես են աշխատում Ձեր բիզնեսով՝ գրանցվելուց առաջ։
✓ Առաջին ամիսն անվճարայն օրվանից, երբ թիմը սկսում է աշխատել
12 000 ֏/ ամիս
երկուսի համար · մեկը՝ 8 000 ֏ · անվճար ամսից հետո · կարող եք դադարեցնել ցանկացած պահի
✓Արփին պատասխանում է Instagram-ում, Facebook-ում, Telegram-ում և Ձեր կայքում՝ 24/7 (շուտով՝ WhatsApp)
✓Հայերեն (նաև լատինատառ), ռուսերեն և անգլերեն
✓Արփին զրույցը հասցնում է ամրագրման կամ վաճառքի, իսկ եթե հաճախորդը պատրաստ չէ՝ պահում է կոնտակտը
✓Արամը ամեն օր փոստ է գրում՝ Ձեր գաղափարներից, հաճախորդների հարցերից և շուկայից
✓Արամը հետևում է Ձեր ընտրած ընկերություններին և պատմում, թե ինչ է փոխվել
✓Մեկ հիշողություն՝ բացատրում եք մեկ անգամ, և երկուսն էլ գիտեն
✓Հարցերը, ամրագրումներն ու փոստերը գալիս են Ձեր Telegram-ին
✓Սկսելու համար քարտ պետք չէ, կարող եք դադարեցնել ցանկացած պահի
Սեփականատերերի հարցերը
Իսկ եթե սխալ բան ասի՞+
Արփին պատասխանում է միայն Ձեր տված տեղեկություններից։ Երբ չգիտի, հարցնում է Ձեզ Telegram-ով․ Ձեր պատասխանը գնում է հաճախորդին, և Արփին այն հիշում է։
Կարո՞ղ եմ ինքս պատասխանել+
Այո, ցանկացած զրույցում և ցանկացած պահի։ Արփին մի կողմ է քաշվում, մինչև զրույցը չվերադարձնեք։
Ո՞վ է հրապարակում փոստերը+
Դուք եք որոշում։ Արամը ամեն օր փոստն ուղարկում է Ձեր Telegram-ին․ սեղմում եք «Վերցնում եմ», պատճենում և հրապարակում, կամ բաց թողնում։ Առանց Ձեզ ոչինչ չի հրապարակվում, իսկ ամեն երկուշաբթի տեսնում եք, քանի փոստ է գրել Արամը և քանիսն է հրապարակվել։
Ո՞ր ալիքներում և լեզուներով+
Instagram, Facebook, Telegram և Ձեր կայքը, շուտով՝ WhatsApp։ Պատասխանում է հաճախորդի լեզվով՝ հայերեն (նաև լատինատառ), ռուսերեն, անգլերեն և այլն։
Ի՞նչ արժե+
Առաջին ամիսն անվճար է, առանց քարտի։ Հետո՝ ամսական 12 000 ֏ երկուսի համար կամ 8 000 ֏՝ մեկի համար։
Պե՞տք է կայք ունենալ+
Ոչ։ Բավական է Ձեր Instagram-ը կամ գնացուցակի լուսանկարը։
Փորձեք Ձեր բիզնեսով՝ 1 րոպեում
Առաջին ամիսն անվճար է, հետո՝ ամսական 12 000 ֏ երկուսի համար (մեկը՝ 8 000 ֏)