Ձեր թիմը · առաջին ամիսն անվճար

Երկու մասնագետ՝
24/7։Ամսական 12 000 ֏։

Կազմեք Ձեր թիմը՝ անուն տվեք Ձեր երկու գործակալներին։

  • Հաճախորդների գործակալհաճախորդների սպասարկում՝ վաճառքի ուղղվածությամբ, 24/7
  • Մարքեթինգի գործակալկոնտենտ և մարքեթինգ, նաև Ձեր անձնական օգնականը

Ձեր Instagram-ի անունը, օր.՝ @skyclub_armenia, կամ կայքի հղումը։

Ձեր թիմը՝ երկու մասնագետ, որոնց անունը Դուք եք ընտրում

Երկուսն էլ AI են, ունեն մեկ ընդհանուր հիշողություն և սովորում են Ձեզնից։ Անունները տալիս եք, երբ սկսում եք։

ԱրփիՀաճախորդների գործակալ

✎ Անունը Դուք եք ընտրում

Հաճախորդներ և վաճառք
  • Պատասխանում է 24/7՝ Instagram-ում, Facebook-ում, Telegram-ում և կայքում
  • Ցանկացած լեզվով, նաև լատինատառ հայերենով
  • Զրույցը հասցնում է ամրագրման ու վաճառքի
  • Խոստանալուց առաջ հարցնում է Ձեզ
ԱրամՄարքեթինգի գործակալ

✎ Անունը Դուք եք ընտրում

Կոնտենտ և մարքեթինգ
  • Ամեն օր Ձեզ համար փոստ է գրում
  • Գաղափարները վերցնում է հաճախորդների հարցերից
  • Հետևում է Ձեր ընտրած ընկերություններին
  • Առանց Ձեր համաձայնության ոչինչ չի հրապարակվում

Առաջին ամիսն անվճար է երկուսի համար, հետո՝ ամսական 12 000 ֏ (մեկը՝ 8 000 ֏)

Իրական թվեր Zarg-ի բիզնեսներից

Վերջին 30 օրը
8 վ

Արփին պատասխանում է վայրկյանների ընթացքում։ Թիմից մարդը՝ մոտ 2 րոպեում։

6-ից 1-ը

հաղորդագրություն գալիս է 21:00-ից 09:00, և դրանց էլ է պատասխանվում։

գիշեր 21–09ցերեկ
10-ից 9-ին

հաղորդագրությանը պատասխանում է Արփին՝ առանց Ձեր թիմի։

Արփի 90%Թիմը 8%Առանց պատասխանի 2%

Ինչպես է աշխատում

  1. ԱրփիՁեր հաճախորդների հետ
  2. 1

    Հաճախորդը գրում է

    Արփին պատասխանում է վայրկյանների ընթացքում՝ հաճախորդի լեզվով և Ձեր տված տեղեկություններից։

  3. 2

    Չգիտի՞ պատասխանը

    Մեկ անգամ հարցնում է Ձեզ Telegram-ով և հիշում Ձեր պատասխանը բոլորի համար։

  4. Արամամեն օր՝ Ձեզ հետ
  5. 3

    Ամեն օր՝ Ձեզ հետ

    Արամը հարցնում է, թե ինչ կա նոր, և հետևում է Ձեր ընտրած ընկերություններին։

  6. 4

    Ամեն օր՝ նոր փոստ

    Գրում է օրվա փոստը։ Հրապարակել, թե ոչ՝ Դուք եք որոշում։

Մեկ զրույց, երկու արդյունք

Ինչ է տեսնում հաճախորդը, և ինչ եք ստանում Դուք։

Օրինակ
Հաճախորդը տեսնում է

Barev, nver kart uneq? Inch arji?

Բարև Ձեզ 😊 Այո՛, նվեր քարտը կարող եք գնել առցանց՝ մեր կայքում, և այն անմիջապես կհասնի էլ. փոստով։ 10 րոպեանոց տանդեմ թռիչքը 45 000 ֏ է։ Ֆիզիկական քարտ եք ուզում՝ Երևանում կառաքենք 1 000 ֏-ով։

Արփի · AI

Fizikakan@, urbat, mamayis tsnndyan hamar

Ինչ հրաշալի նվեր 🎁 Փոխանցեցի թիմին ուրբաթ օրվա առաքման համար, շուտով կհաստատեն։

Արփի · AI
Դուք ստանում եք
Ամրագրում · ԱրփիՆվեր քարտ · տանդեմ 10 րոպե · ֆիզիկական, առաքում ուրբաթ · 46 000 ֏
🗂 Այս ամիս հարցրել են 12 զրույցում
S
skyclub_armeniaՊարապլան
Ամսվա ամենահաճախ հարցը1/3Նվիրեք թռիչք
Հարցից՝ «Նվեր քարտ ունե՞ք»

skyclub_armenia Այս ամսվա ամենահաճախ հարցը՝ նվեր քարտ ունե՞ք։ Այո՛ 🎁 Գնեք առցանց մեր կայքում, և քարտը կհասնի էլ. փոստով։ Ուզու՞մ եք ձեռքով նվիրել. ֆիզիկական քարտը կառաքենք Երևանում։ Տանդեմ թռիչքը՝ 45 000 ֏-ից։

#պարապլան #նվեր #Հայաստան

Ինչու է ամեն շաբաթ ավելի լավ աշխատում

  • Նախ հարցնում է, հետո խոստանում

    Երբ վստահ չէ, մեկ անգամ հարցնում է Ձեզ (օրական առավելագույնը մեկ հարց) և երբեք չի հորինում գներ կամ խոստումներ։

  • Սովորում է Ձեզնից և Ձեր թիմից

    Ձեր պատասխաններից, թիմի գրածից և ամրագրմամբ ավարտված զրույցներից։ Դուք տեսնում և ուղղում եք այն ամենը, ինչ գիտի։

  • Փոստեր՝ Ձեր իրական հաճախորդներից

    Նույն գիտելիքը, որով պատասխանում է հաճախորդներին, գրում է նաև Ձեր փոստերը։ Ոչ թե շաբլոն։

Մեկ գին ամբողջ թիմի համար

Առաջին ամիսն անվճար է՝ այն օրվանից, երբ թիմը սկսում է աշխատել։ Քարտ պետք չէ։

Առաջին ամիսն անվճար

12 000 ֏/ ամիս

երկուսի համար · մեկը՝ 8 000 ֏

Ավտոմատ ոչինչ չի գանձվում։ Կարող եք դադարեցնել ցանկացած պահի։

Արփին և Արամը՝ երկուսն էլ ներառված են

  • Արփին պատասխանում է Instagram-ում, Facebook-ում, Telegram-ում և կայքում՝ 24/7
  • Հայերեն (նաև լատինատառ), ռուսերեն և անգլերեն
  • Արամն ամեն օր փոստ է գրում և հետևում Ձեր ընտրած ընկերություններին
  • Մեկ հիշողություն՝ բացատրում եք մեկ անգամ, և երկուսն էլ գիտեն
  • Հարցերը, ամրագրումներն ու փոստերը գալիս են Ձեր Telegram-ին

Սեփականատերերի հարցերը

Իսկ եթե սխալ բան ասի՞

Արփին պատասխանում է միայն Ձեր տված տեղեկություններից։ Երբ չգիտի, հարցնում է Ձեզ Telegram-ով․ Ձեր պատասխանը գնում է հաճախորդին, և Արփին այն հիշում է։

Կարո՞ղ եմ ինքս պատասխանել

Այո, ցանկացած զրույցում և ցանկացած պահի։ Արփին մի կողմ է քաշվում, մինչև զրույցը չվերադարձնեք։

Ո՞վ է հրապարակում փոստերը

Դուք եք որոշում։ Արամը ամեն օր փոստն ուղարկում է Ձեր Telegram-ին․ սեղմում եք «Վերցնում եմ», պատճենում և հրապարակում, կամ բաց թողնում։ Առանց Ձեզ ոչինչ չի հրապարակվում, իսկ ամեն երկուշաբթի տեսնում եք, քանի փոստ է գրել Արամը և քանիսն է հրապարակվել։

Ո՞ր ալիքներում և լեզուներով

Instagram, Facebook, Telegram և Ձեր կայքը, շուտով՝ WhatsApp։ Պատասխանում է հաճախորդի լեզվով՝ հայերեն (նաև լատինատառ), ռուսերեն, անգլերեն և այլն։

Ի՞նչ արժե

Առաջին ամիսն անվճար է, առանց քարտի։ Հետո՝ ամսական 12 000 ֏ երկուսի համար կամ 8 000 ֏՝ մեկի համար։

Պե՞տք է կայք ունենալ

Ոչ։ Բավական է Ձեր Instagram-ը կամ գնացուցակի լուսանկարը։

Փորձեք Ձեր բիզնեսով՝ 1 րոպեում

Առաջին ամիսն անվճար է, հետո՝ ամսական 12 000 ֏ երկուսի համար (մեկը՝ 8 000 ֏)